20 Մարտ, 2019
ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ մարտի 14-15-ը Աղվերանում կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված սեմինար` «Աշխատանքի ոլորտի ապագան և արհմիությունների դերը արժանապատիվ աշխատանքի առաջխաղացման հարցում» թեմայով:
Բացման խոսքում...
05 Մարտ, 2019
ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց տոնի առթիվ:
Մեր գեղեցիկ տոների շարքում առանձնահատուկ տեղ ունեն Մարտի 8-ն ու ապրիլի7-ը: Թեև երկու տոներն էլ նվիրված են կանանց, սակայն յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի, մեկը կանանց իրավունքների նվաճման՝ պաշտպանության օրն է, մյուսը՝ մայրության և գեղեցկության տոնը: Երկուսն էլ սիրով են նշվում:
Տղամարդու և զավակի նվիրած մի փունջ ծաղիկն ու ժպիտը կնոջը մոռացնել են տալիս հոգսն ու բոլոր կարգի դժվարությունները: Այսպիսին է կնոջ սիրտը՝ ապակու պես փխրուն, ծաղկի պես նուրբ, օվկիանոսի պես անհատակ:
Ընտանիքում տղամարդու սերն ու հոգատարությունը էլ ավելի է արժևորում կնոջը որպես մայր, օջախի սյուն, որպես պատվար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ հանուն ընտանիքի հարատևման:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն: Թող ձեր երջանկությունը չսահմանափակվի միայն տոնական մեկ օրով, այլ ձգվի կյանքի վայրկյաններով, րոպեներով ու ժամերով:
ՀԱՄԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
05 Մարտ, 2019
ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը
2019թ. մարտի 5-ին ՀՀ ազգային ժողովի հերթական նիստում չընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 53, ձեռնպահ` 3 պատգամավոր:
Քվեարկությամբ նախագիծը չմտավ լիագումար նիստի օրակարգ:
01 Մարտ, 2019
«Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին»

Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտի շուրջ 12 հազար (որից 7000-ը արհմիության անդամներ են) աշխատողների աշխատանքային իրավունքներն ու շահերը պաշտպանող Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը փետրվարի 2-ին դիմել է ՀՀ փոխվարչապետ...
25 Փետրվար, 2019
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2019թ. փետրվարի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի Մարդու իրավունք-ների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեց «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Հարցի քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Քննարկման արդյունքում ձայների մեծամասնությամբ օրենքի նախագծին տրվեց բացասական եզրակացություն:
25 Փետրվար, 2019
Ազատամարտիկը՝ արհմիության լիդեր

Փետրվարի 22-ին Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ, ամենատարեց մահապարտ, ներկայումս կրթության աշխատողների Երևանի Նորքի և Ավանի տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Սպարտակ Մաթևոսյանին նվիրված <Սպարտակ: 80-ամյա արծիվ - մահապարտի...
22 Փետրվար, 2019
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2019թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարւթյան նիստում քննարկվեց <<Արհեստակցական միությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին> հարցը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Նիստում հավանություն տրվեց <<Արհեստակցական միությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Սկզբնաղբյուրը՝ www.iravaban.net