Աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասը

2023 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասին:  Աշխատանքային այցի շրջանակներում Սերգեյուս Գլովացկասը հանդիպեց նաև ՀԱՄԿ-ին անդամակցող Ճյուղային հանրապետական միությունների (ՃՀՄ) նախագահներին:
 Հանդիպման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի և ՀԱՄԿ-ին անդամակցող ՃՀՄ-ների կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացված հումանիտար աջակցության ծրագրերը՝ շնորհակալություն հայտնելով Աշխատանքի միջազգային կազմակերպությանն աջակցելու համար, ինչպես նաև քննարկվեց հանդիպման մասնակիցների կողմից աշխատանքի, ինչպես նաև սոցիալական գործընկերության ոլորտներում առկա մարտահրավերները և հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Սերգեյուս Գլովացկասը ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանին ԱՄԿ-ի անունից շնորհեց Պատվոգիր՝ արժանապատիվ աշխատանքի սկզբունքների առաջմղման գործում ակտիվ համագործակցության մեջ ունեցած ավանդի համար։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ