Ինչպես դառնալ արհմիության անդամ

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի արհեստակցական միություններում անդամակցելու իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ այդ իրավունքի իրականացման մեխանիզմները սահմանված են օրենսդրությամբ և յուրաքանչյուր արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ:

 Համաձայն ՙԱրհեստակցական միությունների մասին՚ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի արհմիութենական կազմակերպության  մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներ, ինչպես նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում  (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներն` իրենց դիմումի համաձայն: Արհմիության անդամները մուծում են անդամավճար կանոնադրությամբ սահմանված գումարի չափով:

 Աշխատողի` մեկից ավելի կազմակերպության անդամ լինելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ:

 Աշխատողը կարող է արհեստակցական միության անդամ լինել նրա հիմնադրման պահից կամ ազատ կամքի դրսևորումով անդամակցել տվյալ կազմակերպության կամ հարակից այլ կազմակերպության արհեստակցական միությանը:

 Լրացուցիչ տեղակատվություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժին կամ արհեստակցական կազմակերպությունների համապատասխան ճյուղային հանրապետական միություն:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ