1. «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության (այսուհետ՝ ՀԱՄԿ) վերստուգիչ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունը (այսուհետ՝ ՃՀՄ) կարող է ներկայացնել մեկ ներկայացուցիչ:
1.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՃՀՄ ղեկավար մարմնի ներկայացմամբ հանձնաժողովի կազմի փոփոխությունը հաստատվում է ՀԱՄԿ-ի գործկոմի որոշմամբ:
2. Հանձնաժողովի կազմում չեն կարող պատվիրակվել ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների և մշտական գործող հանձնաժողովների անդամները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատողները:
3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ (ներ):
3.1. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
4. Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իր կողմից իրականացված ընթացիկ վերստուգումների արդյունքների մասին հաղորդումներով հանդես է գալիս նաև ՀԱՄԿ-ի խորհրդի և (կամ) գործկոմի նիստերում:
5. Հանձնաժողովն իրավունք ունի անարգել ստանալ վերստուգումների վերաբերյալ փաստաթխթեր, տեղեկանքներ, բացատրություններ, ժամկետներ սահմանել բացահայտված թերությունները վերացնելու համար:
6. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր անցկացրած վերստուգումների արդյունքների վերաբերյալ եզրակացությունների հավաստիության համար:
7. Հանձնաժողովի որոշումներըպարտադիր են և ենթակա են կատարման հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:
8. Վերստուգման արդյունքները հանձնաժողովը քննարկում է ՀԱՄԿ-ի ներկայացուցչի հետ:
8.1. Հանձնաժողովը վերստուգման ընթացքում բացահայտված թերությունները և առաջարկությունները գրավոր ձևով ներկայացնում է ՀԱՄԿ-ի նախագահին՝ վերացման ևկատարման նպատակով:
Նախագահի կողմից թերությունների չվերացման դեպքում հանձնաժողովը դիմում է գործկոմին:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ:
10. Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
10.1. Հանձնաժողովի որոշումները համարվում են ընդունված, քվորումի առկայության դեպքում, եթե որոշման օգտին քվեարկել են տվյալ նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:
10.2. Որոշումներ ընդունելու ժամանակ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
10.3. Քվեարկության կարգը, բաց կամ փակ, (գաղտնի), որոշում է հանձնաժողովը:
11. Հանձնաժողովի նախագահը ՀԱՄԿ-ի համագումարի պատվիրակ է:
11.1. Հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ՀԱՄԿ-ի խորհրդի և գործկոմի նիստերին:
12. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են ՀԱՄԿ-ի բյուչեի հաշվին:
12.1. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի նախահաշիվը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը:
Հաստատված է
նոր խմբագրությամբ
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա»
արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության
երրորդ համագումարի կողմից 23.11.2012թ.
Փոփոխությունները և լրացումները
Հաստատվել են ՀԱՄԿ-ի 5-րդ համագումարի կողմից
6 հոկտեմբերի 2022թ.
Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ՃՀՄ
Առողջապահության աշխատողների ՃՀՄ
Առևտրի, հաս. սննդի, սպառկոոպ. և ձեռներեցության աշխատողների
Արդյունաբերության աշխատողների
ԲՈՒՀ -երի աշխատողների
Թեթև արդյունաբերության աշխատողների
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների
Կրթության և գիտության աշխատողների
Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների
Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների
Սպասարկման ոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների
Տեղ. տեխն., ավիացիայի և հեռահաղ. աշխատողների "Միաբանություն"