Գործունեության ծրագիր

Հաստատված է ՀԱՄԿ-ի 5-րդ համագումարում
6 հոկտեմբերի 2022թ.


ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ»
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2022-2027թ.թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը (այսուհետ՝ ՀԱՄԿ ), անդամ ճյուղային հանրապետական միությունների (այսուհետ՝ ՃՀՄ) հետ, իր գործունեությունը շարունակում է ուղղել՝ աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքների ու շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, արհմիութենական շարժման համերաշխության ու միասնականության ամրապնդմանը, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության համակարգի զարգացմանը, միջազգային արհմիութենական սկզբունքների իրագործմանը:
ՀԱՄԿ-ը պաշտպանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության արժանապատիվ աշխատանքի գաղափարը, որը հիմք է հանդիսանում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Հաշվի առնելով վերոնշվածը` համագումարն անհրաժեշտ է համարում ՀԱՄԿ-ի և ՃՀՄ-ների գործունեությունը նպատակաուղղել հետևյալ  ուղղություններով:

1.ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը նպաստալու  համար ՀԱՄԿ-ը՝
1.1. շարունակելու է համագործակցությունը պետական մարմինների և գործատուների հետ  սոցիալական գործընկերության համակարգի զարգացման համար.
1.2. շարունակելու է մասնակցությունը աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներին ու շահերին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ քննարկումներին.
1.3. աջակցություն է ցուցաբերելու ՃՀՄ-ների անդամ արհմիութենական կազմակերպություններում կոլեկտիվ պայմանագրերի  նախագծերի մշակման գործում.
1.4. աշխատանքներ է տանելու կոլեկտիվ բանակցությունների վարման, կոլեկտիվ պայմանագրերի մշակման հարցերով արհմիութենական ակտիվի ուսուցման ուղղությամբ:

2.  ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՈՒ  ՇԱՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարևորելով աշխատողների աշխատանքային իրավունքների ու շահերի արդյունավետ ներկայացումը և պաշտպանությունը ՀԱՄԿ-ն աջակցություն է ցուցաբերելու՝
2.1. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ներին, արհմիության անդամներին աշխատանքային հարաբերություններում խորհրդատվությունների տրամադրման գործում.
2.2. ՀԱՄԿ-ի կազմում ՃՀՄ-ների արհմիության անդամ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում՝ ՃՀՄ-ի միջնորդությամբ ապահովելու է ՀԱՄԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը դատական գործընթացներին.
2.3. հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման համար, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հարցերով արհմիության անդամների շրջանում իրազեկման և տեղեկատվական աշխատանքների իրականացման հարցերում:

3. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Աշխատողների արժանապատիվ աշխատանքի և բավարար կենսամակարդակի ապահովման համար ՀԱՄԿ-ը հետամուտ է  լինելու ՝
3.1. համապատասխան նորմատիվ իրավական ակտով կենսաապահովման նվազագույն զամբյուղի սահմանմանը.
3.2. միջազգային նորմերի համապատասխան նվազագույն աշխատավարձի չափի սահմանմանը.
3.3. նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգի ընդունմանը.
3.4. գործազրկության դեպքում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական ապահովության իրավունքի վերականգնմանը:      

4.  ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման համար ՀԱՄԿ-ը՝
4.1. հետամուտ  է լինելու.
ա) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին համապատասխան իրավական ակտի ընդունմանը.
 բ) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմանը.
4.2. անդամ ՃՀՄ-ների միջնորդությամբ աջակցություն է ցուցաբերելու կազմակերպություններում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման հարցերում:

5. ՆԵՐԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Աշխատողների սոցիալ-տնտեսական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխիքը արհմիությունների համերաշխության և միասնականության ամրապնդումն է, որի համար ՀԱՄԿ-ը՝
5.1. օժանդակելու է ՃՀՄ-ների գործունեությանը` արհմիության անդամակցության շարժառիթների ուժեղացման, արհմիության անդամների և արհմիութենական կազմակերպությունների թվաքանակի ավելացմանը.
5.2. շարունակելու է աշխատանքները արհմիութենական կադրերի ուսուցման համակարգի հետագա կատարելագործման և զարգացման համար.
5.3. ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքի միջոցով իրականացնելու է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՃՀՄ-ների և արհմիութենական կազմակերպությունների գործունեության, միջազգային արհմիութենական շարժման վերաբերյալ տեղեկատվության  տարածումը.
5.4. ՀԱՄԿ-ի և ՃՀՄ-ների գործունեությունը հանրային իրազեկման կազմակերպման նպատակով ամրապնդելու  և ընդլայնելու է համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների հետ.
5.5. շարունակելու է հանդես գալ հանրային հնչեղություն ունեցող իրադարձություններին վերաբերող հայտարարություններով.
5.6. շարունակելու է աշխատանքները արհմիութենական կազմակերպություններում կանանց և երիտասարդների ներգրավումն ապահովելու ուղղությամբ:
5.7. միջոցներ է ձեռնարկելու ՀԱՄԿ-ի տնտեսական և գույքային բազայի արդյունավետ օգտագործման և ամրապնդման համար:

6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Միջազգային համագործակցության շրջանակներում իր գործունեությունը արտերկրների արհմիութենական կենտրոնների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շարունակելու նպատակով ՀԱՄԿ-ը՝ 
6.1. հետամուտ է լինելու Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներում, Եվրոպական սոցիալական խարտիայում և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված նորմերի  իրականացմանը.
6.2. hամագործակցելու է Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա ստեղծված քաղաքացիական հասարակության հարթակի միջոցով.
6.3. ուսումնասիրելու և տարածելու է միջազգային արհմիութենական փորձը:

Վերջին նորություններ

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության Ուղերձը Հանրապետության թանգարանների աշխատողներին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Շնորհավո′ր ձեր տոնը, թանգարանների սիրելի և թանկագին աշխատողներ: Այս դեպքում ձեզ վերաբերող թանկագին բառի մեջ ոչ մի  չափազանցություն չկա, քանի որ դուք…
12/06/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանին

Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 187 անդամ երկրների պատվիրակ…
10/06/2026

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմ…
02/06/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։   Այս օրը մե…
28/05/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ