«Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողով

 Հայաստանում  առաջին անգամ անցկացվել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի մասնակցությամբ։

 Միջոցառմանը մասնացել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արաբական Միացյալ Էմիրությունից, Կատարի Պետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Շվեդիայից, Սինգապուրից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից։  

 Գիլբերտ Հունգբոն իր ելույթում ընդգծեց, որ չնայած առկա մարտահրավերներին և դժվարություններին, Հայաստանում նկատելի են աշխատանքի ոլորտում առկա զարգացումները։

 «Հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով մեծանում է գործազրկության մակարդակը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթահարենք այս իրավիճակը։»,- նշել է Հունգբոն։

 Միջոցառման երրորդ հատվածում իրականացվել են երեք պանելային քննարկումներ. «Սոցիալական արդարությունն ու կանանց տնտեսական հզորացումը» թեմայով քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ով իր խոսքում անդրադարձել է կանանց հզորացման և աշխատաշուկայում ներգրավման ճանապարհին հանդիպող խոչընդոտներին և դրանց հնարավոր լուծումներին, արհմիությունների դերակատարմանը՝ արժանապատիվ աշխատանքի, աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների, աշխատանքի ոլորտում խտրականության և ոտնձգության կանխարգելման և  վերացման ուղղությամբ:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ