Ինչպես ստեղծել արհմիութենական կազմակերպություն

Աշխատանքային հարաբերություններում գործատուների և աշխատողների շահերի բախումը անխուսափելի է, քանի որ գործատուները շահագրգռված են քիչ ծախսերով մեծ եկամուտ ստանալ, իսկ աշխատողները պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց արդար և համարժեք հատուցում: 
 Աշխատողը միայնակ ի վիճակի չէ գործատուի կամայականությունների և խախտումների դեմ պայքարելու: Ուստի, աշխատողների արհեստակցական միություններում միավորվելը անհրաժեշտ է, որը կնպաստի տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելուն և աշխատանքային հարաբերություններում դրանց պաշտպանելուն: 
 Բացի դրանից արհեստակցական միության ստեղծումը նպատակ ունի նաև` 
- գործատուի հետ բանակցություններ վարելու և կոլեկտիվ պայմանագրեր կնքելու միջոցով սահմանել լրացուցիչ արտոնություններ, երաշխիքներ ու հատուցումներ կապված աշխատանքային հարաբերությունների հետ.
- գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.
- գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.
- գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում:
 Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:
 Հայաստանի Հանրապետությունում արհեստակցական կազմակերպություն (միություն) ստեղծելու յուրաքանչյուր անձի իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրով և միջազգային իրավունքի այլ նորմատիվ ակտերով, իսկ դրա իրականացման մեխանիզմը սահմանված է ՙԱրհեստակցական միությունների մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածներով, որոնց համաձայն` Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ և այդ որոշմամբ էլ հաստատվում է արհմիության գարծունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթը` նրա կանոնադրությունը, որը իր մեջ ներառում է`
- արհեստակցական կազմակերպության անվանումը.
- գործունեության առարկան և նպատակները.
- կառուցվածքը. 
- մասնակից (անդամ) դառնալու ու մասնակցությունից (անդամակցությունից) դուրս   
 գալու կարգը.
- անդամների իրավունքներն ու պարտականությունները.
- գտնվելու վայրը.
- վերակազմավորման և լուծարման կարգը.
- կանոնադրությունում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը.
- մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգն ու գույքի ձեռք բերման այլ աղբյուրներ: 
 Արհեստակցական միությունը համարվում է ստեղծված նրա պետական գրանցման պահից, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կոկմից:
 Անդամակցելով արհեստակցական միությանը աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքներն ու շահերը:

 Լրացուցիչ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժին կամ արհեստակցական կազմակերպությունների համապատասխան ճյուղային հանրապետական միություն:

Վերջին նորություններ

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ