Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի գլխավորած պատվիրակությունը այցելեց ՀԱՄԿ

 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը դեկտեմբերի 18-ին  ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատանքի միջազգային համաժողովին:

 Ողջունելով հյուրերին և կարևորելով «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրի ներքո Երևանում անցկացված համաժողովը՝ ՀԱՄԿ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ-ին ՀԱՄԿ-ի նախաձեռնություններում մշտապես աջակցության համար և հույս հայտնեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետագա համագործակցությունը հետագայում ևս կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի Երիտասարդության և Հավասարության հանձնաժողովների երիտասարդ արհմիութենականները, ովքեր ևս  իրենց հուզող հարցերը քննարկեցին ԱՄԿ գլխավոր տնօրենի հետ։          

 Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն իր խոսքում նշեց՝ 

 «Այսօր այստեղ եմ՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում, որպեսզի լսեմ ոլորտում առկա խնդիրների մասին և միասին քննարկենք հետագա համագործակցության նոր ուղիները».- նշել է Գիլբերտ Հունգբոն :

 Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց նաև այսօր աշխարհում առկա մարտահրավերներին և արհմիությունների դերակատարմանն  ու  կարողությունների զարգացմանը։ Քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ տնտեսական ու հումանիտար խնդիրները, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության ու աշխատանքի տեղավորման հարցերին: Էլեն Մանասերյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ արհմիությունների թիմին և անձամբ պարոն Հունգբոյին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրված աջակցության համար։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ