Դեկտեմբերի 22-ը՝ Էներգետիկի օրը

 Դեկտեմբերի 22-ին` տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը:

 Հայաստանի արհմիություների կոնֆեդերացիան սրտանց շնորհավորում է ոլորտի բոլոր աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Դժվար է գերագնահատել ձեր աշխատանքի կարևորությունը:

 Էներգետիկի օրը տոն է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ մասնակցել են էներգետիկ համակարգերի ստեղծմանը և պահպանմանը: Սա նաև տոն է նրանց համար, ովքեր այսօր շարունակում են մնալ էներգետիկ ոլորտում: Վերջապես, էներգետիկայի օրը տոն է բոլորիս համար, քանի որ «ջերմություն» և «լույս» հասկացությունները պարզապես բառեր չեն, այլ մի ամբողջ դարաշրջան:

 Շնորհակալ ենք ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար, որի շնորհիվ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրիս տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Ձեր մասնագիտական տոնին մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ քրտնաջան աշխատանքի, բարձր վարպետության և ձեր սիրելի գործին նվիրվածության համար։ Բոլոր էներգետիկներին մաղթում ենք անվտանգ աշխատանք և սոցիալական բարեկեցություն:

Վերջին նորություններ

Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ …
25/11/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ