
Ճյուղային միությունների գործունեությունը կանոնակարգվում է Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքով, ճյուղային միության կանոնադրությունով: Ճյուղային հանրապետական միությունները կոորդինացնում են իրենց կազմում գործող արհմիութենական կազմակերպությունների գործունեությունը: Ըստ ճյուղային հանրապետական միությունների ներկայացրած հաշվետվությունների 2023թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում է 18 ճյուղային հանրապետական միություն և 194279 անդամակցություն ունեցող 585 արհմիութենական կազմակերպություն: