Երևան, 17.10.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

01 Սեպտեմբեր, 2016

24 Օգոստոս, 2016

19 Օգոստոս, 2016

01 Օգոստոս, 2016

Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության hայտարարությունը

 

 2016թ. Հուլիսի 29-ին Երևանի՝ Խորենացու փողոցում և Սարի թաղում իրականացված վայրագ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ծեծի են ենթարկվել: Նրանց թվում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Մարատ Յավրումյանը՝ իր անչափահաս դստեր ներկայությամբ:

Այն ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, նորություն չէ: Այն դարձել է իշխանության պահպանման, վերարտադրման և դաժան ուժի ցուցադրման ավանդույթ:

Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միությունը.

1. Խստորեն դատապարտում է հանրապետության մայր բուհի դոցենտ Մարատ Յավրումյանի նկատմամբ կատարվածը:

2. Պահանջում է մանրակրկիտ հետաքննության ենթարկել տեղի ունեցածը և խստագույնս պատժել այդ դաժան հանցագործության հեղինակներին և նրանց հանձնարարական տվողներին:

3. Հետաքննության արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը ՝հրապարակային ձևով:

 

ՃՀՄ -ի նախագահ՝  Գառնիկ Վաղարշակյան
 

Իրավունք - 31 Հուլիսի 2016, 14:17

19 Հուլիս, 2016

ՀԱՄԿ-Ի  ՊԱՏՎՈԳՐՈՎ  ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

 

  Արհմիութենական ակտիվ գործունեության համար և ծննդյան 35-ամյակի կապակցությամբ ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հաշվապահ Արուսյակ Սարդարյանը:

 

ՀԱՄԿ-ի գործկոմի 2016թ.

հուլիսի 8-ի N 17-3/1 որոշում

14 Հուլիս, 2016

Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է

Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը գտնվում է քննարկման փուլում, և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն ունի որոշակի առաջարկություններ հիշյալ նախագծի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները ժողովրդավարական երկրում...

20 Հունիս, 2016