ԿԼՈՐ ՍԵՂԱՆ, ՕՐ 2-ՐԴ․ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին` երկօրյա կլոր սեղանի շրջանակում, կայացավ քննարկում Հայաստանում սոցիալական գործընկերության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ՝ ՀԱՄԿ-ի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Գործատուների միության և ԱՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը, ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի վարիչ Սերգեյուս Գլավացկասը, ինչպես նաև Գործարարների Միության ներկայացուցիչը։
Քննարկվեցին Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները կարգավորող ՀՀ կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաները, ինչպես նաև 155-րդ և 187-րդ հիմնարար կոնվենցիաների վավերացմանն ու կիրառմանը ուղղված ՀԱՄԿ-ի ռազմավարությունը։
«Կոնվենցիան վավերացնելը իհարկե ընդամենը գործի կեսն է։ Պետք է պատրաստել համապատասխան համակարգ և ենթակառուցվածքներ այն պատշաճ կերպով և հողի վրա կիրառելու համար․ սա է ամենակարևոր և ամենադժվար հատվածը», - նշեց Ռուբեն Սարգսյանը։ 
Օրվա երկրորդ հատվածում փորձագետ Արսեն իգիթյանը ներկայացրեց հետազոտություն՝ 2020-2021թթ․ ընթացքում աշխատողների  վրա ճգնաժամերի սոցիալ-տնտեսական ազդեցությունը  և այդ  ընթացքում արհմիությունների գործունեության  գնահատման  և  հեռանկարների վերլուծության արդյունքները։
Հագեցած քննարկումներ ծավալվեցին Հայաստանում սոցիալական գործընկերության ոլորտում առկա մարտահրավերերի, հնարավոր լուծումների, 2023թ․ օրակարգի և ժգնաժամների հաղթահարման շուրջ։
«Մենք ամեն ջանք պատրաստ ենք գործադրել կառուցելու համար արդյունավետ եռակողմ համագործակցություն արհմիությունների, գործատուների և պետության միջև։ Միմյանց մեջ հակառակորդ տեսնելու փոխարեն կարևոր է զարգացնել գործընկերային հարաբերություններ, որպեսզի համատեղ ուժերով լուծումներ տրվեն առկա խնդիրներին՝ դրանից կշահեն բոլորը», - շեշտեց Էլեն Մանասերյանը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ