Քննարկում ՀԱՄԿ-ում

 Դեկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ում նախատեսված էր անցկացնել Եռակողմ հանձնաժողովի նիստ, որը սակայն Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների բացակայությամբ պայմանավորված, քվորում չլինելու պատճառով չկայացավ: Նիստի մասնակիցների որոշմամբ տեղի ունեցավ <Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>, <Արհեստակցական միությունների մասին> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> և <Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին> օրենքների նախագծերի քննարկում:
 Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության, Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի, Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի, Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի, Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահները, Մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահի խորհրդական Ժանետա Թորոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականություններ կատարող Արմենուհի Պողոսյանը, ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:
 Քննարկման ընթացքում օրենքների նախագծերի վերաբերյալ եղան բազմաթիվ նոր առաջարկություններ:

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ