Երևան, 27.05.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

24 Մարտ, 2017

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ`

 

 1. Արհմիութենական ակտիվ աշխատանքի համար ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են` Հայաստանի առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արհեստակցական կազմակերպությունների նախագահներ 

 ա) Մարուսյա Խաչատրյանը, <<Ձյունիկ սառնարան>> ՍՊԸ,
 բ) Գայանե Գասպարյանը, <<Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարան>>,
 գ) Ալինա Գրիգորյանը, << Մեծ Սյունիք>> ՓԲԸ:

 2. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է << Երառսպասարկում>> ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախագահ, ՀԱՄԿ-ի խորհրդի և 
Հայաստանի առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահության անդամ Սուսաննա Մուրադյանը`, արհմիութենական ակտիվ գործունեության համար:

ՀԱՄԿ-ի գործկոմ 2017թ.
20 մարտի N19// 6,7 որոշում

16 Մարտ, 2017

Հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

  Մարտի 15-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ ՀԱՄԿ նախագահ Էդուարդ Թումասյանի հանդիպումը Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևայի, ԱՄԿ Երիտասարդների զբաղվածության ծրագրի ղեկավար,...

16 Մարտ, 2017

Կայացավ Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի համագումարը

Կայացավ Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի համագումարը

  Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համագումարը կայացավ 2017 թ. մարտի 11-ին Ծաղկաձորում:   Համագումարին մասնակցում էին ՃՀՄ-ի 41 ընտրված պատվիրակներից 37-ը և 15 հրավիրվածներից 13-ը: Համագումարի աշխատանքերին...

06 Մարտ, 2017

ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ` մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ, մաղթում առողջություն և անսահման երջանկություն:
  Այսօր մենք ձեզ փոխանցում ենք մեր սերը`հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը:
  Սիրելի կանայք, եղեք միշտ գեղեցիկ ու հմայիչ, սիրով ու ջերմությամբ շրջապատված:

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահԷդուարդ Թումասյան

28 Փետրվար, 2017

 

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է`

 Հարցման կարգով ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, ՀԱՄԿ-ի խորհրդի և Հայաստանի բուհերի արհեստակցական կազնակերպությունների ՃՀՄ-ի նախագահության անդամ, դոցենտ Հասմիկ Սարգսյանը` արհմիութենական երկարամյա, ակտիվ գործունեության և ծննդյան 40-ամյակի կապակցությամբ:

 

ՀԱՄԿ-ի գործկոմ 2017թ
27փետրվարի N19/1 որոշում 

27 Փետրվար, 2017

Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը

Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական  համակարգի աշխատողների           արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը

  ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական  4-րդ համաժողովը կայացավ 2017 թվականի փետրվարի 24-ին, Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Համաժողովին մասնակցում էին ՃՀՄ 50 պատվիրակներից 44-ը և հրավիրված գործընկերներ: Համաժողովին  ներկա էին ՀԱՄԿ-ի...

23 Փետրվար, 2017

Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում

Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում

  Փետրվարի 20-21-ին Երևանում անցկացվեց Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների դաշնության (EPSU) Հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տարեկան հանդիպումը:    Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի հանրային ծառայությունների բնագավառի...