Սոցիալական արդարության համաշխարհային օր

Սոցիալական արդարությունը սոցիալական կայունության և գլոբալ բարեկեցության հիմքը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ փերտրվարի 20-ին  տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝  Էլեն Մանասերյանն իր ելութում ընդգծեց Հայաստանի Հանրապետության՝ սոցիալական արդարության կոալիցիային պաշտոնապես միանալուց հետո առաջին համատեղ  պաշտոնական միջոցառման կարևորությունը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նշեց, որ չնայած նրան, որ այս օրը նշում ենք գլոբալ ճգնաժամերի ֆոնին, կարևոր է  արդար և հավասար պայմանները բոլորի համար, և սոցիալական արդարության հասնելու ճանապարհին չեն կարող ուշադրությունից դուրս մնալ աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանները, աշխատողների համար հավասար իրավունքներն և հավասար հնարավորությունները, Արցախից բռնի տեղահանվածների համար անխտրական միջավայրի ձևավորումը:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակին և օրենդրական փոփոխություներին:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ