ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդել ազգային կարողությունները՝ կանխելու աշխատանքի ոչ ֆորմալացումը և խթանելու անցումը ֆորմալ զբաղվածության։ 
Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են Կառավարության, գործատուների և աշխատողների կազմակերպությունների, Միավորված ազգերի կազմակերպության, զարգացման գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ՝ քննարկելու ծրագրի ձեռքբերումները և Հայաստանում զբաղվածության ֆորմալացման առաջմղման առաջնահերթությունները։
2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած նախաձեռնությունն իրականացվել է ԱՄԿ-ի՝ 600 000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և այլ գործընկերների համագործակցությամբ։ Ծրագիրը նպաստել է ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, հետազոտությունների և փաստահեն տվյալների հավաքագրմանը, ինչպես նաև զբաղվածության ֆորմալացման վերաբերյալ քաղաքական երկխոսության զարգացմանը։ Միջոցառման բացման խոսքում Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը, ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և ՀԳՀՄ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը կարևորել են եռակողմ սոցիալական գործընկերների միջև շարունակական համագործակցությունն ու սոցիալական երկխոսությունը՝ արժանապատիվ աշխատանքի և ֆորմալ զբաղվածության խթանման գործում։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ընդգծել է ֆորմալացման դերը ներառական և կայուն զարգացման ապահովման գործում՝ նշելով դրա նշանակությունը Կայուն զարգացման 8-րդ «Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ» նպատակի իրականացման, ինչպես նաև սոցիալական արդարության խթանման և որևէ մեկին անտեսված չթողնելու ավելի լայն ջանքերի համատեքստում։
ԱՄԿ-ի Ֆորմալ զբաղվածության անցման առաջնահերթ գործողությունների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը ներկայացրել է ձեռք բերված արդյունքների պահպանման և Հայաստանում ֆորմալացման գործընթացի հետագա առաջմղման ուղիները։
Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝
•    Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության մասնագետների կարողությունների զարգացումը՝ հանրապետական ընդգրկմամբ.
•    փախստականներին և ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը.
•    ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող աշխատողների շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը և ոչ ֆորմալ աշխատողների «Ինքդ» արհմիության ստեղծմանն աջակցությունը.
•    ոչ ֆորմալ և տնային աշխատողների ներկայացվածության, ինչպես նաև թվային աշխատանքային հարթակների միջոցով աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը.
•    ֆորմալ զբաղվածության անցումը խթանելու նպատակով եռակողմ քաղաքականության առաջարկությունների մշակումը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարության, ՀԱՄԿ-ի և ՀԳՀՄ-ի ներկայացուցիչները քննարկել են քաղաքականության առաջարկությունները և առաջիկա տարիներին ոչ ֆորմալ զբաղվածության խնդրի լուծման առաջնահերթությունները։ Առաջարկություններն ընդգրկում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ աշխատանքային միգրանտներ, խնամքի ծառայություններ և տնային աշխատանք, էլեկտրոնային կառավարում, սոցիալական պաշտպանություն, գյուղատնտեսություն և շինարարություն, ինչպես նաև թվային հարթակների միջոցով իրականացվող աշխատանք։
Միջոցառումն ավարտվել է ձեռք բերված արդյունքների պահպանման և Հայաստանի՝ ֆորմալ զբաղվածությանն անցման գործընթացին աջակցելու նպատակով եռակողմ համագործակցության շարունակականության վերաբերյալ քննարկումներով։ Մշակված քաղաքական առաջարկությունները հիմք են հանդիսանալու հետագա աշխատանքների համար։

Սկզբնաղբյուր՝  ILO initiative advances formalization in Armenia | International Labour Organization
 

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ