Քննարկում տնային աշխատանք կատարողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ

Մայիսի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության գենդերային հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով փորձագետ Օզգե Բերբերի և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնային աշխատանք կատարողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին, սոցիալական պաշտպանության մեխանիզմներին և արժանապատիվ աշխատանքի ապահովման անհրաժեշտությանը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 189 կոնվենցիային, որը վերաբերում է տնային աշխատանք կատարողների արժանապատիվ աշխատանքին։ Քննարկվեց կոնվենցիայի արդիականությունը Հայաստանի համար, դրա հնարավոր ազդեցությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային պայմանների բարելավման և խտրականության կանխարգելման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում փորձագետ Անի Հովհաննիսյանը ներկայացրեց նաև «Հայաստանում ոչ ֆորմալ և տնային աշխատողների արհմիության կազմակերպման փորձից քաղված դասեր» զեկույցը։ Զեկույցում անդրադարձ կատարվեց ոչ ֆորմալ և տնային աշխատողների կազմակերպման փորձին, առկա դժվարություններին, աշխատողների ներգրավվածության մեխանիզմներին, ինչպես նաև արհմիությունների դերի կարևորությանը նրանց իրավունքների պաշտպանության գործում։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև նորաստեղծ «Ինքդ» արհմիութենական կազմակերպության գործունեությանը և դրա նշանակությանը տնային աշխատանք կատարողների շահերի ներկայացման և պաշտպանության տեսանկյունից։
Կողմերը վերահաստատեցին համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ուղղված աշխատանքի ոլորտում հավասար հնարավորությունների խթանմանը, խտրականության դեմ պայքարին և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների ամրապնդմանը Հայաստանում։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ