ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության ՃՀՄ-ի 2026թ. հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Ծաղկաձորի «Հայաստանի գրողների միության ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում, կազմակերպված միջոցառման մասին

2026թ. հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Ծաղկաձորի «Հայաստանի գրողների միության ստեղծագործական տուն» հյուրանոցային  համալիրում, կազմակերպված միջոցառման օրակարգը բազմաբնույթ էր, հետաքրքրություն ներկայացնող և հագեցված: Անհատական և կոլեկտիվ  աշխատանքային /գործատու- վարձու  աշխատող/ հարաբերությունները արտադրական ոլորտում, ՀՀ <<Աշխատանքային  օրենսդրության>> և <<Արհմիությունների մասին>> օրենքներում նախատեսնվող փոփոխությունների, արհմիութենական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների նպատակով հանդիպման էինք հրավիրել ՀԱՄԿ-ի նախագահ տիկին Էլեն Մանասերյանին,  որին  ուղեկցում էր  ՀԱՄԿ-ի իրավաբան Աննա Բարիկյանը: Հարց  ու պատասխանի  ձևով անցկացված գործնական սեմինարի մասնակիցների  ակտիվությունը նմանվեց արհմիութենական ուսուցման դասընթացի: Հարցերը բազաթիվ էին և բազմաբովանդակ, պատասխաններն ու պարզաբանումները, բովանդակալից, համոզիչ, իրավագիտական, օրենքներով հիմնավորմամբ:
 Տիկին Էլեն Մանասերյանը, բացի հիմնական հարցերից ներկայացրեց ՀԱՄԿ-ի գործունեությունն ու կատարած աշխատանքները, գալիք անելիքներն  ու խնդիրները:  Վեջում բովանդակալից պատասխաններ և պարզաբանումներ տրվեցին մասնակիցների բազմաբնույթ հարցերին, տեղեկացվեցին ՀՀ օրենքների և կառավարական որոշումների փոփոխությունների և լրացումների մասին: 
  Տեղի է ունեցավ նաև ՃՀՄ նախագանության հերթական նիստը, որը քննարկեց բանվորական աշխատատեղերը անհրաժեշտ բժշկական, սանիտարահիգիենիկ պայմաններով ապահովման, աշխատանքի անվտանգության պաշտպանության, արտադրական տեխնիկայի օգտագործման և հակահրդեհային կանոնների պահպանության, գալիք 2027թ. արհմիութենական կազմակերպություններում հաշվետու-ընտրական ժողովների անցնացման, ճՀՄ հերթական համագումարի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
 Քննարկվեցին նաև անդամավճարների հավաքագրման և արհմիութենական կազմակերպությունների ստեղծման ու անդամակցության հարցերը:                                                                                                  
    
    ՃՀՄ-ի  նախագահ                                         Սրապիոն   Առաքելյան

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ