Կայացավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի տարեվերջյան խորհրդի նիստը

2024թ դեկտեմբերի 26-ին  տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 55 անդամներից 47-ը: Խորհրդի անդամները ներկայացնում են ՀԱՄԿ-ին անդամակցող 18 ճյուղային հանրապետական միությունները:
Խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ներկայացրեց 2024թ գործադիր կոմիտեի և ՀԱՄԿ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (հաշվետվությունը ստորև), երկրորդ հարցով հաստատվեց ՀԱՄԿ -ի 2025 թ․ նախահաշիվը։  
Կրթության և գիտության աշխատողների Ճյուղային հանրապետական միության նախագահ Գ․Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։ Ներկայացրեց Կրթության ՃՀՄ-ում  գործընթացը քոլեջների և բուհերին կից աշխատակիցների համար սոցիալական փաթեթի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության կողմից իրականացվող աշխատանքները թեմայի վերաբերյալ։ 
Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  նախագահ Հ․ Ջհանգիրյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։ Կարևորեց այն փաստը, որ արհմիությունները վերջին տարում ավելի լսելի և տեսանելի  են դարձել։ Շնորհակալություն հայտնեց նաև գործընկերներին։

Հաշվետվություն
 

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ