«Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցության շրջանակում  2025թ․ նոյեմբերի 25-ին ներկայացվեց «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքները, որը իրականացրել է Հանրային և սոցիալական քաղաքականության փորձագետ Ռուբեն Մարկոսյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի  նախարարության  ներկայացուցիչները և ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միության նախագահները։ 
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ողջույնի խոսքում նշեց, որ հետազոտություն իրականացվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով վերհանել Հայաստանի Հանրապետությունում գնաճի և աշխատողների եկամուտների միջև առկա անհամապատասխանությունը, Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկի և աշխատավարձի ինդեքսավորման կարգի բացակայության խնդիրները։ 
Հետազոտության ներկացմանը հետևեց կարծիքների փոխանակում և քննարկում։ 
Հետազոտությունը՝ հետևյալ հղումով։

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ