ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի ներկայացուցչի մրցույթի հրավեր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (այսուհետ` ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչներից և Հայաստանի Հանրապետության քաղհասարակության, այդ թվում` Հայաստանում գործող արհմիութենական և գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչներից: Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի ներկայացուցիչների առաջին ընտրութունը տեղի է ունեցել 2022 թվականի մարտին։ 
2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է հանդես գալ նոր՝ փոփոխված կազմով ևս 3 տարի ժամկետով։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն հրավիրում է մասնակցել պլատֆորմի անդամության մրցույթին:
Ընտրվելու իրավունք ունեն արհմիություններում և/կամ ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին երկու տարիների ընթացքում գործունեություն ծավալած և զեկույցներ հրապարակած, միայն արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներից: 
Ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող արհմիութենական թեկնածուն (այսուհետ` Հավակնորդ) մինչև 2025թ. դեկտեմբերի 5-ը, ժամը 18:00, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ՝ Տիրուհի Նազարեթյանին /առձեռն ներկայացնելու դեպքում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 401 գրասենյակ կամ էլ. փոստով՝ [email protected]/ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները։ 
Թեկնածուների ընտրությունը կատարվում է 5 բալային համակարգով:
Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում թերություններ հայտնաբերվելու դեպքում թեկնածուին կառաջարկվի ուղղել այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Թեկնածուների ընտրության օրվա և վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքում՝ հայտարարության միջոցով: 
Մրցույթին մասնակցելու թեկնածուներին ներկայացվող պահանջների և փաստաթղթերի ցանկը ստորև․

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝ 
- Արհմիութենական գործունեության կամ ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում առնվազն երկու տարվա գործունեության իրականացում, որոնց արդյունքներով կազմվել է(են) զեկույց(ներ), այդ թվում` հետազոտություններ, վերլուծություններ, հայեցակարգեր և այլն, 
- ՀԸԳՀ-ի իրականացման գործում պետական կառավարման մարմիններին խորհրդատվական 
աջակցություն տրամադրելու տեսլականը, 
- ՀԸԳՀ-ի կատարման գործընթացի մշտադիտարկման տեսլականը։

Հավակնորդի ներկայացվելիք փաստաթղթերը պետք է ներառեն (պատճեներ)՝ 
- առաջադրող արհմիութենական կազմակերպության պետական գրանցման վկայականը, կազմակերպության ոլորտային գործունեության մասին տեղեկություններ (Organisation profile), 
- հավակնորդի կենսագրական տվյալները, 
- ՀԸԳՀ-ի իրականացման գործում պետական կառավարման մարմիններին խորհրդատվական աջակցություն տրամադրելու տեսլականը՝ շարադրված մինչև մեկ A4 էջի ծավալով, 
- ՀԸԳՀ-ի կատարման գործընթացի մշտադիտարկման տեսլականը՝ շարադրված մինչև մեկ A4 էջի ծավալով, 
- կազմակերպական կարողությունները հավաստող տեղեկանք (արհեստակցական կազմակերպությունից), 
- հայտարարագիր այն մասին, որ հավակնորդը նախընթաց առնվազն 1 տարվա ընթացքում չի եղել պետական իշխանության մարմնի աշխատակից՝ մշտական աշխատանքային պայմանագրով կամ վճարովի ծառայություններ չի մատուցել պետական իշխանության մարմնին, ինչպես նաև՝ ընտրվելու դեպքում ՔՀՊ կազմում չի դառնալու պետական իշխանության մարմնի աշխատակից կամ վճարովի ծառայություն չի մատուցելու պետական իշխանության մարմնին,
- միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից կազմակերպված աշխատանքային օրենսդրության և արհմիությունների գործունեության վերաբերյալ 
դասընթացների, սեմինարների հավաստագրեր/վկայականներ։
Անգլերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:

Վերջին նորություններ

Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել են կարևոր հանդիպումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակութ…
15/06/2026

Արհմիությունների դերի ամրապնդումը կոլեկտիվ բողոքարկման ընթացակարգում և աշխատանքի անվտանգության ու առողջության չափանիշների առաջխաղացումը

2026 թվականի մայիսի 23-24-ը Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվեց երկօրյա սեմինար…
15/06/2026

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության Ուղերձը Հանրապետության թանգարանների աշխատողներին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Շնորհավո′ր ձեր տոնը, թանգարանների սիրելի և թանկագին աշխատողներ: Այս դեպքում ձեզ վերաբերող թանկագին բառի մեջ ոչ մի  չափազանցություն չկա, քանի որ դուք…
12/06/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանին

Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 187 անդամ երկրների պատվիրակ…
10/06/2026

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ