Հանդիպում Գյումրու ՀՀ թեթև արդյունաբերության ոլորտի արհկոմի նախագահների, արտադրության և արհմիության մի խումբ վետերանների հետ

2025թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության ՃՀՄ-ի նախագահ Սրապիոն Առաքելյանի նախաձեռնությամբ Գյումրիում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում ՃՀՄ անդամ արհմիութենական  կազմակեպությունների արհկոմի նախագահների, արտադրության և արհմիութենական մի խումբ վետերանների հետ, որին հրավիրված էր ՀԱՄԿ-ի նախագահ՝ Էլեն Մանասերյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Ս.Առաքելյանը: Սեմինարը  վարեց ՀԱՄԿ-ի նախագահ Է.Մանասերյանը:
Ներկայացվեցին ՀՀ-ում աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, Արհեստակցական միությունների և Գործատուների միությունների մասին ՀՀ օրենքներում սպասվող փոփոխությունները, ՀԱՄԿ-ի  գործունեությունն ու կատարած աշխատանքները, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի հանձնաժողովների հետ համագործակցությունը, կոլեկտիվ պայմանագրերի կատարման վերահսկողության գործում արհկոմների, արհմիության ակտիվի  դերը, Կառավարության, ՀԱՄԿ-ի  և ՀԳՀՄ-ի միջև եռակողմ պայմանագրի կնքման ընթացքը:
Հարցերով ու ելույթով հանդես եկան «Արշալույս» ԲԲԸ-ի, «Լենտեքս», «Նելլի», «Զաքարյան  ջինս», «Արթենիա» ՍՊԸ-ների, «Գյուլբեկյան ԱՋ»-ի և «Գալստյան ԱՁ»-ի արհկոմի նախագահներն ու անդամները: 
Տիկին Էլեն Մանասերյանը բոլոր հարցադրումներին տվեց սպառիչ պատասխաններ։
Միջոցառման ավարտին հետևեց ճաշի հյուրասիրություն։ ՃՀՄ-ի  նախագահ Ս.Առաքելյանը և մասնակիցները շնորհակալական խոսքեր ասեցին ՀԱՄԿ-ի նախագահ տիկին Է.Մանասերյանին, մասնակցելու, սեմինարը վարելու, ՃՀՄ-ին մշտապես սատարելու, օրենքները պարզաբանելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:                  
                                

Արհմիության  ՃՀՄ-ի  նախագահ                                                      
Ս. Առաքելյան

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ