Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Գագաթնաժողով

2025թ. դեկտեմբերի 2-4-ը Բրյուսելում անցկացվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Գագաթնաժողովը, որին մասնակցեցին քաղաքացիական հասարակության ավելի քան 250 ներկայացուցիչներ և որոշում կայացնողներ ԵՄ-ից և Արևելյան գործընկերության երկրներից:

Գագաթնաժողովի մոդերացիան այս տարի ևս վստահվել էր ՀԱՄԿ-ի նախագահ, ԱլԳ ՔՀԿ ֆորումի 5-րդ աշխատանքային խմբի համակարգող և ֆորումի մշտական հանձնաժողովի անդամ` Էլեն Մանասերյանին, ով հանդես եկավ ելույթով։ Ֆորումին հատուկ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Քաղաքացիական հասարակության գագաթնաժողովի նպատակն էր սահմանել  տարածաշրջանային համագործակցության օրակարգ Արևելյան գործընկերության հիմնական առաջնահերթությունների շրջանակներում կարևորագույն թեմաների շուրջ, ներառյալ՝ ժողովրդավարական և հասարակական դիմադրողականությունը, կայուն տնտեսական զարգացումը, անվտանգությունը և տարածաշրջանային կապակցվածությունը: Միջոցառումը ապահովեց  բարձր մակարդակի տեսանելիություն տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացվող աշխատանքին։
Միջոցառումը դարձավ ՔՀԿ-ների, Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների, ԵՄ անդամ պետությունների և ԵՄ ինստիտուտների միջև երկխոսության հարթակ։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ