ՀԱՄԿ-ում ներկայացվեց աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի տեխնիկական գործընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Էլեն Մանասերյանի նախաձեռնությամբ, 2025թ․ նոյեմբերի 28-ին կայացավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգից օգտվելու տեխնիկական գործընթացը։
Միջոցառումը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային հանրապետական միությունների ներկայացուցիչները, մեկնարկեց ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանի ողջույնի խոսքով։
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի հնարավորությունները, օգտագործման փուլերը և գործնական կիրառման առանձնահատկությունները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպության թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի վերլուծաբաններ՝ Աննա Պողոսյանը և Մարիամ Մակարյանը։   
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համակարգի տեխնիկական մանրամասները, և մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացված գործառույթների և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ իրենց հարցերը ուղղել մասնագետներին։

Վերջին նորություններ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ