«ՀՀ աշխատանքային օրենսգրքի», «Արհմիությունների մասին» և «Գործատուների կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների նախագծերի քննարկում

Արդեն տևական ժամանակ է Գործադիրը նախաձեռնել է <<ՀՀ աշխատանքային օրենսգրքի>>, <<Արհմիությունների մասին>> ՀՀ օրենքների փոփոխություններ և «Գործատուների կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունում։ Նշված իրավական ակտերի նախագծերն արդեն իսկ ստացել են նախնական փորձագիտական մեկնաբանություններ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկներն ու դիտողությունները լսելու, ինչպես նաև դրանք քննարկելու նպատակով 2024թ․ մարտի 12-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի  և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային ստանդարտների և Աշխատանքային իրավունքի մասնագետ Միրանդա Ֆաջերմանը հանդիպեց  ՀԱՄԿ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ՀԱՄԿ ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին նախագծերի վերաբերյալ արհմիությունների առաջարկներն ու մտահոգությունները, ինչպես նաև միավորման ազատության և կոլեկտիվ բանակցությունների իրավունքների իրականացման ընթացքում հանդիպող իրավական խոչընդոտները, մասնավորապես՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքը արհմիության ներկայացուցիչների վրա տարածելու, արհեստակցական կազմակերպությունների պետական գրանցման համար սահմանված պետական տուրքերի, գործադուլի, ԱՄԿ 190 կոնվենցիայի վավերացման  և այլ հարցեր։
Տիկին Ֆաջերմանը խոստացավ հաշվի առնել ՀԱՄԿ կողմից բարձրացված հարցերը ՀՀ Կառավարության ներկայացուցիչների հետ նախագծերի քննարկման ընթացքում։

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ