Հայաստանի արհմիությունները քննարկում են «Արդար անցումը». էներգետիկայի ոլորտում

Մարտի 31-ին Երևանի Holiday.Inn հյուրանոցում  Հայաստանի «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը  IndustriALL Գլոբալ միության  աջակցությամբ անցկացրեց սեմինար «Արդար անցում» թեմայով՝ նվիրված կլիմայի փոփոխության, արդեն իսկ սկսված  անցումը դեպի «կանաչ»  էներգետիկայի, վերականգնվող էներգիայի և արհմիությունների դերը արդար անցումային գործընթացում  հարցերին: Սեմինարի աշխատանքներին  մասնակցում էին IndustriALL  Գլոբալ միության ներկայացուցիչ Վադիմ Բորիսովը, Հայաստանի «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միության, Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչները, որոնք հանդիսանում են IndustriALL Գլոբալ միության անդամ  կազմակերպություններ:
Սեմինարն անցկացվել է անցանց և առցանց ձևաչափերով՝ Գերմանիայի և Շվեյցարիայի փորձագետների մասնակցությամբ։
Հանրապետությունում տիրող իրավիճակը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերականգնվող էներգետիկայի վարչության պետ Վիկտորյա Քեշիշյանը և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի վերլուծական խմբի ղեկավար Նորայր Հարությունյանը։ Սեմինարի մասնակիցները ընդգծերցին, որ արհմիությունները պետք է տեղ զբաղեցնեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի վերականգնվող էներգիայի աղբյուրներին արդար անցումը քննարկելիս՝ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը լինեն պարտադիր:
Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում. Սեմինարի արդյունքներն ամփոփեց Վադիմ Բորիսովը։
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ