2026 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։
Նիստին մասնակցել են ՀՀ Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից նիստին մասնակցել են ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Տիրուհի Նազարեթյանը և Բորիս Խարատյանը, ինչպես նաև ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահներ Անահիտ Ասատրյանը, Արմեն Ավետիսյանը և Էդուարդ Փահլևանյանը։
Նիստի ընթացքում հաստատվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագիրը։ Քննարկվել են նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։
Արհմիությունները ներկայացրել են իրենց դիրքորոշումը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
Կողմերը որոշել են մինչև հաջորդ նիստը ներկայացնել քննարկման արդյունքում վերանայված առաջարկությունները։