Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի այցը Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Արցախի արհմիության ներկայացուցիչ Արա Ղահրամանյանն այցելեցին Երևանում գործող Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, ովքեր աշխատում են կենտրոնում:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը ծանոթացրեց աշխատողների աշխատանքային պայմանների հետ, ներկայացրեց կենտրոնում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները:

Կենտրոնը Հայաստանում գործում է շուրջ երեք տարի, ունի մի քանի մասնաճյուղեր, առկա է 47 խումբ, որտեղ հաճախում են շուրջ 420 երեխա Երևանում և տարբեր մարզերում: Կենտրոնն ունի 26 աշխատակից, հիմնականում կանայք են, որոնց համար անասելի կարևոր է կենտրոնի գործունեությունը, քանի որ 2023թ բռնի տեղահանումից հետո սա նրանց հիմնական աշխատանքային զբաղվածությունն է:

Կենտրոնի աշխատանքների կազմակերպման և աշխատող կանանց աշխատանքային պայմաններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում Կենտրոնին կտրամադրվի աջակցություն։

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ