ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ապրիլի 28-ը նշվում է որպես աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր, որի նպատակն է նպաստել աշխատավայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը:
 Աշխատանքի անվտանգության և առողջության 2024թ. համաշխարհային օրվա թեման է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա» :
 Կլիմայի փոփոխությունը զգալի ազդեցություն է ունենում աշխատանքի ոլորտի` հատկապես աշխատողների անվտանգության և առողջության վրա: Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող մասնագիտական ռիսկերից են՝ ջերմային սթրեսը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, օդի աղտոտվածությունը, խոշոր արդյունաբերական վթարները,  վարակիչ հիվանդությունների աճը և քիմիական նյութերի ազդեցության ավելացումը:
 Աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքի ապահովումը պետք է ուղղված լինի աշխատողների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցության խթանմանը և պահպանմանը, առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող ռիսկերից պաշտպանությանը:
 Աշխատավայրում անվտանգության և առողջության համակարգերի կիրառումը նպաստավոր է  ոչ միայն աշխատողների, այլ նաև կազմակերպությունների  տնտեսական զարգացման համար, քանի որ աշխատանքի վայրում տեղի ունեցած յուրաքանչյուր դժբախտ դեպք, որպես հետևանք, առաջ է բերում մեծ ֆինանսական ծախսեր, որոնք բազմակի անգամ գերազանցում են առողջ և անվտանգ աշխատանքի միջավայրի ապահովման միջոցառումների արժեքը:
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միանում է  աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրվան նվիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության  նախաձեռնությանը  և  գտնում է, որ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների արդյունավետ ապահովման համար պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աշխատողների կյանքի, առողջության և անվտանգության պահպանմանը, քանի որ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները արժանապատիվ աշխատանքի կարևորագույն  բաղադրիչներից  են:
     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ    
ԷԼԵՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ 
 

Վերջին նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026

Մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մետալուրգիայի  …
17/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ