Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Փետրվարի 9-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  հանդիպեցին  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։

Քննարկման առանցքային թեմաներն էին՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքի ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Անդրադարձ կատարվեց գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին, այս ոլորտում լուրջ օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը։ 

Քննարկվեցին նվազագույն աշխատավարձի սահմանման, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների երաշխավորման, միավորման ազատության իրավունքի իրացման, աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգերի բացակայության, ինչպես նաև ոլորտում արձանագրվող ընթացիկ գործընթացներին վերաբերելի հարցեր։ 

Էլեն Մանասերյանն անդրադարձավ աշխատանքայւն իրավահաևաբերությունների ոլորտում Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատում այս օրերին առկա իրավիճակին, հատկապես  աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների բացակայությանը։ 
Կարևորվեցին նաև աշխատանքային վեճերով դատական վճիռների և որոշումների կատարման խնդիրներին։
Կողմերը հաստատեցին ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ