ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հունվարի 13-ին աշխատանքային այցով գտնվում էր Քաջարան քաղաքում

 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհմիությունների ՃՀՄ նախագահ Էդուարդ Փահլևանյանը և ՀԱՄԿ-ի հետ համագործակցող փաստաբան Նաիրա Համբարձումյանը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տանը ս․ թ․ հունվարի 13-ին հանդիպեցին  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասերում գործող արհմիությունների նախագահների, ինչպես նաև գործատուի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք դեռևս պարզաբանման կարիք ունեին։ Ն․ Համբարձումյանը ներկայացրեց իրավակիրառ և դատական պրակտիկ գործերը ոլորտում։ Մասնակիցները խոսեցին ներկա խնդիրների մասին, ներկայացրին նաև պրակտիկայում իրավական ակտերի անկատարության պատճառով առաջացող ամենօրյա խոչընդոտների մասին։ ՀԱՄԿ-ի նախագահը խոստացավ դրանք քննարկել սոցիալական գործընկերության շրջանակներում պատկան մարմինների հետ։  
 ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպության արհմիությունների նախագահները նշեցին, որ նման դեմ առ դեմ հանդիպումներն արդյունավետ են և նպաստում են արհմիության աշխատանքների լավարկմանը։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ