Արհմիութենական սպորտ 2024

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մարտի 7-10-ը Ծաղկաձորում կազմակերպել էր "Արհմիութենական սպորտ 2024" խորագրով արհմիութենական-սպորտային միջոցառում, որի ընթացքում իրականացվեցին մրցույթներ հինգ սպորտային անվանակարգերում՝ սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, բոուլինգ և դարթս։ 

Սպորտային միջոցառումներից զատ առավոտները հագեցած էին արհմիութենական թեմաներով մի քանի զրուցարաններով, հրավիրված էին ոլորտին և խնդիրներին քաջածանոթ հյուրեր: Մասնավորապես, երեք օրերի ընթացքում ներկայացվեց, թե որքանով են Հայաստանում խախտվում աշխատանքային իրավունքները և ինչ է պետք անել նման խնդիրներից խուսափելու համար, ինչ գիտելիքներ են պետք աշխատողին սեփական սոցիալական երաշխիքների բավարարման համար, որոնք են աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների պահպանման գործում մեր երկրում առկա առանցքային խնդիրները և այլ արդիական թեմաներ:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 130 արհմիութենականներ։ Առաջին տեղը գրավվածների մեդալների հաշվարկով արհմիութենական գավաթը իրենց հետ տարան առաջին տեղը գրաված Բուհերի ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչները։

Պարգևատրման արարողությանը ներկա էին Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը, սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը, բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը,  մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ