ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՌԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունիսի 24-26-ը Ծաղկաձորում ՀԱՄԿ-ի և Solidarity Center-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ տեղի ունեցավ սեմինար Առեվտրի եվ հասարակական սննդի, սպառկոոպերացիայի եվ ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արհմիութենականների համար։
Եռօրյա սեմինարը հագեցած էր ինտերակտիվ խմբային քննարկումներով և դերախաղերով։  Մասնակիցները տեղեկացան Հայաստանում  արհմիության գործառույթների և իրավունքների մասին։ ՀԱՄԿ կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը ներկայացրեց կոլեկտիվ պայմանագիրը, կոլեկտիվ բանակցությունները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձնահատկությունները, ինչպես նաև առաջիկայում սպասվող փոփոխությունները։

Արհմիութենականները կատարեցին խմբային աշխատանք՝ առանձնացնելով արհմիությունների գլխավոր գործառույթները, ինչպես նաև փոխանակվեցին կարծիքներով արհմիութենական առաջնորդին բնորոշ հատկանիշների մասին։ Դերախաղերի միջոցով ներկաները մոդելավորեցին գործատուի կողմից աշխատողի իրավունքների ոտնահարման դեպքում արհմիության հնարավոր գործողությունները։
Սեմինարի գլխավոր նպատակն էր բարձրացնել արհմիութենականների իրավագիտակցությունը և խթանել փոխգործակցությունը։

«Համոզված եմ, որ մենք այստեղից հարստացած ենք գնում», - ընդգծեց Առեվտրի եվ հասարակական սննդի, սպառկոոպերացիայի եվ ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Շմավոն Մկրտչյանը։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ