ԱՄԿ թիվ 190 կոնվենցիա

Բռնությունն ու ոտնձգությունն աշխատանքի աշխարհում տարածված և վնասակար երևույթներ են, որոնք հանգեցնում են մի շարք լրջագույն հետևանքների՝ սկսած ֆիզիկական ու հոգեկան առողջության ծանր խնդիրներից մինչև ձախողված կարիերա։

Այս խնդրի առնչությամբ 2019թ-ի հունիսին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ընդունել է Բռնության և ոտնձգությունների մասին կոնվենցիան (թիվ 190) և դրան կից Հանձնարարականը (թիվ 206): Այս փաստաթղթում ամրագրված է յուրաքանչյուր անձի՝ բռնությունից և ոտնձգություններից զերծ աշխատանքային պայմանների իրավունքը։

Աշխատավայրում բռնությունն ու ոտնձգությունները ոչ միայն վտանգում են աշխատողների ֆիզիկական և հոգեկան բարօրությունը, այլև խաթարում են աշխատանքում արժանապատվության, հարգանքի և հավասարության հիմնարար սկզբունքները։

Արհմիության ներկայացուցիչները  կարևոր դեր են խաղում աշխատավայրերում այս վնասակար երևույթները վերհանելու և վերջնականապես վերացնելու հարցում։

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ