ԱՄԿ Աշխատողների հարցերով բյուրոյի ղեկավարների այցը Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ՝ Էլեն Մանասերյանի  հրավերով սույն թվականի  ապրիլի 18-ից -20-ը  Հայաստան էին այցելել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեն և ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասը: 
 Հյուրերը նախ հանդիպում ունեցան ՀԱՄԿ-ի անդամ Ճյուղային Հանրապետական միությունների նախագահների հետ, որտեղ կարևոր շեշտադրումներ արվեցին առկա խնդիրների, ԱՄԿ կոնվենցիաների իրականացման և անռողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններին վերաբերող կոնվենցիաների վավերացման անհրաժեշտության վերաբերյալ։ ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների կողմից բարձրացվեց նաև ՀՀ սահմանամերձ տարածքներում աշխատողների աշխատանքային, ինչպես նաև ապրելու իրավունքի խախտման դեպքերի մասին՝ հաշվի առնելով ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները։
 Տիկին Մարիա-Հելենա Անդրեն և Սերգեյուս Գլովացկասը  ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանի հետ միասին հանդիպումներ ունեցան ՀՀ փոխվարչապետ՝ Տիգրան Խաչատրյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Ռուբեն Սարգսյանի հետ։ 
 Փոխվարչապետ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ անդրադարձ  կատարվեց աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին:
 Որպես սոցիալական գործընկերության շրջանակներում համագործակցության հիմնական նպատակ՝ կողմերն ընդգծեցին Հայաստանում սոցիալ-աշխատանքային ևդրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը։
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հանդիպումների ընթացքում ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացման գործում Կառավարության դերակատարության անհրաժեշտությունը, ինչպես նաև նշեց առկա խնդիրներն ու մարտահրավերները։  
 ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կողմերը քննարկում ունեցան ԱՄԿ հետ համագործակցության ընթացքի ու նախատեսվող ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում սոցիալական գործընկերության և երկխոսության զարգացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձան նաև Արցախում ստեղծված իրավիճակին, ու ԱՄԿ լիազորությունների շրջանակում առկա խնդիրները դիտարկեու հնարավորությանը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ