Տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի 5-րդ համագումարը

 2022թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 5-րդ համագումարը: 79 պատվիրակից համագումարին մասնակցում էր 75-ը:
 Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատողների գործունեության հարցերով գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Լիանա Բադալյանը, Սոլիդարիթի սենթր Հայաստանի հանրապետության  մասնաճյուղի  ծրագրերի համակարգող  Մարիամ Չիբուխչյանը:
Անցած հինգ տարիների կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
 Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքերի մասին  հաշվետությամբ հանդես եկավ  վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վահան Վարդանյանը:
 Ողջույնի խոսքով  հանդես եկավ Գագիկ Մակարյանը՝ ներկայացնելով նաև  համագումարին  հղած ուղերձը: Համագումարի  պատվիրակներին ողջունեցին  Ռուբեն Սարգսյանը և  Գոչա Ալեքսանդրիան:
 Համագումարում ելույթ ունեցան ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԿ-ի անդամ Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչ Էդգար Չախոյանը, ՀՀ ԳԱԱ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, <Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, <Կիլիկիա գարեջրի գործարան> ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Ալվարդ Սարգսյանը, ՀՀ  լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ՃՀՄ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի և հեռահաղորդակցության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Սեյրան Ավագյանը: Համագումարն ընդունեց ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական   սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանի՝ ՀԱՄԿ-ի զարգացման ռազմավարության  նոր ծրագրի  մշակման  վերաբերյալ առաջարկը, լսվեց նաև մանդատային  հանձնաժողովի նախագահ Հայկ Գևորգյանի զեկուցումը:
 Համագումարը հաստատեց <Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա> արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2022-2027թթ. գործունեության ծրագիրը և ընդունեց Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված հայտարարությունը:
 Փակ գաղտնի քվեարկությամբ ՀԱՄԿ-ի նախագահ ընտրվեց Էլեն Մանասերյանը, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանը և Տիրուհի Նազարեթյանը: Համագումարը հաստատեց ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի, խորհրդի և գործկոմի նոր կազմերը: 
 Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նորընտիր նախագահ Էլեն Մանասերյանը շնորհակալություն հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ գալիք հինգ տարիներին կոնֆեդերացիան գործընկերային փոխադարձ հանդուրժողականությամբ և արհմիութենական միասնական համերաշխությամբ իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ  տարվող աշխատանքներին:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ