Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհմիութենական ակտիվիստներ մեկնեցին Դիլիջան՝ ՃՀՄ-ի խորհրդի արտագնա նիստ և մեկօրյա ամառային հանգիստ անցկացնելու համար: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ արհմիութենականներին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում դիմավորեցին դպրոցի տնօրեն Հ. Մկրտումյանը և Դիլիջանի տարածքի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Անահիտ Հովակիմյանը:
 Քոլեջում  անցկացված արտագնա նիստից հետո մեկնեցին ‹‹Քեսաբ›› ռեստորան, որտեղ հասցրին ծանոթանալ, ճանաչել միմյանց, խոսել մշակույթի, արհմիութենական աշխատանքի և այսօրվա խնդիրների մասին: Այնուհետև մեկնեցին ‹‹Հաղարծին›› վանական համալիր և Գոշավանք: Ծանոթացան այդ միջնադարյան հուշարձանների հարուստ պատմությանը, հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած նրանց դերին և նշանակությանը, վայելեցին այդ գեղեցկությունը, լուսանկարվեցին և ուշ երեկոյան վերադարձան Երևան:

Վերջին նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ