ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի <<Ռոսիա>> հյուրանոցային համալիրում <<Արհմիութենական սպորտ 2026թ.>> խորագրով կազմակերպված արհմիութենական սպորտային միջոցառմանը, 4 մարզաձևերից, լրիվ համալրված թիմային կազմով , մասնակցել են Հայաստանի թեթև 
 1. Սեղանի թենիս - Նազարյան Քրիստինե - ՍԱՍՍՏԵՔՍ - Խուդինյան Վարդան - ,,Ի տեքս:
 2. Շախմատ - Կակոյան Գոհար - ,, Շիրակամուտ,,: - Հարությունյան Վրույր - ,,Գլորիա,,:
 3.Դարձ - Ոփյան Սյուզաննա - ,,Անուշ - ՏԱՄ,,: - Ռամազյան Սանդրո - ,, Գլորիա,,:
 4.Բազկամարտ - Խուդինյան Դավիթ - ,, Ի տեքս,, :
Սպորտային մրցումները անցել են բարձր մակարդակով, լավ տրամադրությամբ, աշխուժ մթնոլորտում: Մրցավարները հրավիրված են եղել համապատասխան սպորտային ֆեդերացիաներից: Մասնակիցները սպորտային միջոցառումներից բացի, մասնակցել են արհմիութենական թեմաներով սեմինար - բանավեճերի, քննարկումների, խաղերի, ֆիլմերի ցուցադրության և այլ միջոցառումների: 
Արդյունքում, <<Դարձ>> ձևից մեր հավաքականի անդամներ Սանդրո Ռամազյանը գրավեց 1-ին տեղը և պարգևատրվեց ,, Ոսկե,, հուշամեդալով և հավաստագրով, իսկ Սյուզաննա Ոփյանը գրավեց 3-րդ տեղը և պարգևատրվեց <<Բռոնզե>> հուշամեդալով և հավաստագրով: Թիմային հաշվարկում գավաթը շահեց ԲՈՒՀ- երի արհմիության ՃՀՄ-ի հավաքականը:
Միջոցառման հանդիսավոր փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ տիկին Էլեն Մանասերյանը, որին ներկաները ողջունեցին ծափողջույններով և շնորհակալություն հայտնեցին ՀԱՄԿ-ին և ԱՄԿ-ին միջոցառման անցկացման համար: 
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան և ելույթ ունեցան սպորտի բնագավառի ճանաչված մասնագետներ, չեմպիոն- վետրաններ, սպորտային մեկնաբաններ:

Մեր թիմի բոլոր անդամները ներկայացվեցին ՃՀՄ պատվոգրի: 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ