Ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը

2026թ․ հունվարի 23-ին, ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ում անունից հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև։ 
Պայմանագրով սահմանվում են սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար: Կողմերը համագործակցության հիմնական նպատակն են համարում Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը, որը պետք է հիմնված լինի սոցիալական արդարության սկզբունքի վրա և ուղեկցվի մարդկային կապիտալի զարգացմամբ, զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և արժանապատիվ աշխատանքի ամրապնդմամբ: 
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ԱՄԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ` Էմանուել Ժուլիենը, Սերգեյուս Գլովացկասը, Հենրիկ Մյոլլերը։
Իր ելույթում ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը նշեց, որ Պայմանագրի կնքումը հաստատում է պետության, արհմիությունների և գործատուների պատրաստակամությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի հասնելու համար։ 
Էլեն  Մանասերյանն ընդգծեց, որ Պայմանագրի յուրաքանչյուր բաժին երկար քննարկումների և բանակցությունների արդյունքում ստացված համաձայնություն է, քանի որ բոլոր կողմերի նպատակը կայուն, զարգացած և արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովող Հայաստանի Հանրապետություն ունենալն է։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն  Թորոսյանը իր ելույթում նշեց, որ փաստաթղթի ստորագրումը ևս մեկ կարևոր քայլ է սոցիալական գործընկերների հետ համակարգված ու փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, որի առանցքային նպատակն աշխատողների և գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովումն ու արդյունավետ երկխոսության կառուցումն է։
Հայաստանի գործատուների հանրապետական միության  նախագահ Վահագն Համբարձումյանն արձանագրեց, որ պայմանագրի կողմ է հանդիսանում ՀՀ կառավարությունը՝ իր ողջ կազմով և լիազորություններով, ինչը լուրջ երաշխիք է գործատուների համար, որ բարձրացրած հարցերը կստանան համակարգային լուծումներ կառավարության բոլոր մակարդակներում։

Մեդիայի անդրադարձը՝
https://www.youtube.com/watch?v=MWj6ddFF2sI
https://www.youtube.com/watch?v=Dm9-mGYU3lA

 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ