«Սննդի առաքիչների աշխատանքային պայմանները» ուսումնասիրություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 13-ին ներկայացվեց «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR GROUP) հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Սննդի առաքիչների աշխատանքային պայմանները» ուսումնասիրությունը։

Սպասարկման ոլորտը Հայաստանի Հանրապետությունում սրընթաց զարգացում է ապրում։ Դրան զուգահեռ աճում է ոլորտում ներգրավված անձանց թիվը, որը ներառում է ամենատարբեր տարիքի, սեռի, սոցիալական կարգավիճակի անձանց, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստան ժամանած օտարերկրացիների։

Աշխատողների մեծ մասը չունեն աշխատանքային տարրական իրավունքների մասին գիտելիքներ և, հետևաբար, չեն կարողանում պաշտպանել դրանք: Աշխատակիցների հիմնական խնդիրներն են աշխատանքի վտանգավոր պայմանները, անարդար եկամուտները և կազմակերպչական տարբեր խոչընդոտները։ Ինչպե՞ս են կանոնակարգվում աշխատանքային հարաբերությունները, պայմանները, որքանո՞վ են խախտվում աշխատանքային իրավունքները և ինչպե՞ս են դրանք պաշտպանվում, արդյո՞ք իրազեկ են իրենց իրավունքներից․ այս և աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող այլ հարցեր պարզելու նպատակով  իրականացվել է «Սննդի առաքիչների աշխատանքային պայմանները» ուսումնասիրությունը՝  սննդի առաքիչների  աշխատանքային գործունեություն իրականացնելու հետ կապված խնդիրները բացահայտելու, կարիքները մասնակի գնահատելու, աշխատաշուկայում արդար պայմաններ ստեղծելու անհրաժեշտ գործիքակազմերը վեր հանելու համար։ Իրականացված  հարցումների արդյունքների հիման վրա ներկայացվել են առաջարկություններ պետական լիազոր մարմիններին և  ոլորտում ակտիվ կազմակերպություններին՝ անհրաժեշտ տեխնիկական և իրավական խոչընդոտները վերացնելու համար։ 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ԱՍՀՆ նախարարության և Միասանական սոցիալական ծառայության ներկայացուցիչներ և ոլորտով հետաքրքրված հյուրեր։

Հայաստանի արհիմությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով ուսումնասիրության մերօրյա արդիականությունը, ընդգծեց, որ սա առաջին ամբողջական հետազոտությունն է , որն իրականցվել է պարզելու, թե սննդի առաքմամբ զբաղվող աշխատողները ինչ աշխատանքային պայմաններում են աշխատում, ինչքանով են նրանք տեղյակ իրենց իսկ աշխատանքային իրավունքներից և ինչքանով են այդ իրավունքները խախտվում։

ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարևորել է աշխատողների աշխատանքային իրավունքների հանդեպ հետաքրքրվածության բարձրացում, և նշել է, որ այս հետազոտությունը և այնտեղ առկա եզրակացություններն ու առաջարկությունները վստահորեն հիմք են հանդիսանալու ոլորտի կարգավորմանն ուղղված հետագա գործընթացների համար,  քանի որ մեր պետությունը կարևորում է ոչ  թե աշխատանք գտնելը, այլ արժանապատիվ աշխատանք ունենալը։

ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց նման հետազորությունների կարևորությունը, քանի որ ներկայումս մշակվող Զբաղվածության քաղաքականության մշակման հարցում դրանք հանդիսանում են  հավելյալ գործոններ այս կամ այն ոլորտին այլ տեսանկյունից նայելու համար։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։

Վերջին նորություններ

Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել են կարևոր հանդիպումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակութ…
15/06/2026

Արհմիությունների դերի ամրապնդումը կոլեկտիվ բողոքարկման ընթացակարգում և աշխատանքի անվտանգության ու առողջության չափանիշների առաջխաղացումը

2026 թվականի մայիսի 23-24-ը Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվեց երկօրյա սեմինար…
15/06/2026

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության Ուղերձը Հանրապետության թանգարանների աշխատողներին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Շնորհավո′ր ձեր տոնը, թանգարանների սիրելի և թանկագին աշխատողներ: Այս դեպքում ձեզ վերաբերող թանկագին բառի մեջ ոչ մի  չափազանցություն չկա, քանի որ դուք…
12/06/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանին

Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 187 անդամ երկրների պատվիրակ…
10/06/2026

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ