Շնորհավոր Գիտելիքի օրը

 Հարգելի ուսուցիչներ, մանկավարժներ, ծնողներ, դպրոցականներ, ուսանողներ:
 Շնորհավորում ենք Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
 Այս տոնը ամենահանդիսավորներից է և յուրաքանչյուր ընտանիքի համար այն լի է հույսերով, հոգսերով, հուզմունքով և ուրախությամբ։ 
Կրթություն ստանալու իրավունքը համամարդկային է և անընդունելի է դրա խաթարմանն ուղղված որևէ միտում, ինչպես այսօր արվում է Արցախի Հանրապետության ուսումնառողների նկատմամբ: 
Հարգելի ուսուցիչներ, դուք այն փարոսն եք, որն օգնում է աշակերտներին չմոլորվել գիտության հսկայական ծովում: Շնորհակալություն ձեր նվիրական և մարդասիրական աշխատանքի համար: Մաղթում ենք ձեզ երկար տարիների հաջող գործունեություն, բարեկցիկ աշխատանքային պայմաններ և արժանի գնահատանք ձեր կատարած ահռելի աշխատանքի համար։
 Հարգանքով՝ 
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ