Սեմինար Թեթեւ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ արհմիութենականների համար

Մայիսի 7-9-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի և Solidarity Center-ի Հայաստանյան գրասենյակի համատեղ սեմինարը Թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արհմիութենականների համար։

Ի՞նչ կառույց է արհմիությունը, ի՞նչ իրավունքներ ու գործառույթներ ունի այն Հայաստանում և ի՞նչ արդիական խնդիրներ է դնում իր առաջ․ եռօրյա սեմինարը հագեցած էր այս թեմաների վերաբերյալ օգտակար տեղեկություններով, խմբակային աշխատանքներով և քննարկումներով։ ՀԱՄԿ-ի ուսումնակազմակերպչական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթները, կոլեկտիվ պայմանագիրը, արհմիութենական սկզբնական կառույցներ-ՃՀՄ-ՀԱՄԿ եռաստիճան համակարգի առանձնահատկությունները։

Հետաքրքիր քննարկում ծավալվեց արհմիութենական առաջնորդության վերաբերյալ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց պատկերացումներով այն մասին, թե ինչ որակներ պիտի ունենա արհմիութենական առաջնորդը։ Ակտիվ ներգրավվեցին նաև պրակտիկ խմբային առաջադրանքների, իրավագիտակցությունն ու փոխգործակցությունը խթանող դերային խաղերի մեջ։

«Կարևոր է իմաստավարել արհմիությունների դերը ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխան և անկյունաքարային դարձնել աշխատանքային իրավունքի պաշտպանությունը»,- նշեց Էլեն Մանասերյանը։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ