Սեմինար Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ տարածքային նախագահների եւ արհմիութենականների համար

Հունիսի 6-8-ը Ստեփանավանում ՀԱՄԿ-ի և Solidarity Center-ի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով տեղի ունեցավ սեմինար Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի տարածքային նախագահների եւ արհմիության անդամների համար։

Եռօրյա սեմինարը նվիրված էր արհմիութենական աշխատանքի հիմնահարցերին և աշխատանքային օրենսգրքին։ ՀԱՄԿ կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը ներկայացրեց աշխատանքային օրենսգրքում սպասվող առաջիկա փոփոխությունները և դրանց կարևորությունը։ 

Մասնակիցները կատարեցին խմբային աշխատանք, քննարկեցին արհմիությունների մարտահրավերները, ծանոթացան կոլեկտիվ պայմանագրին և բանակցությունների հիմնական սկզբունքներին։ 

Սեմինարն ուղղված էր իրավագիտակցության բարձրացմանն ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև արհմիութենական միասնականության ոգու բարձրացմանը։

Վերջին նորություններ

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմ…
02/06/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։   Այս օրը մե…
28/05/2026

Քննարկում տնային աշխատանք կատարողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ

Մայիսի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության գենդերային հավասարության և խտրականության դե…
27/05/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հաստատումը, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայով

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը, որով հաստատվում է, որ գործադուլի իրավունքը պաշտ…
24/05/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Դանիայի արհմիությունների զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 6-ին հյուրընկալեց Դանիայի արհմիությունների զարգացման գործակալության (DTDA) ներկայացուցիչներ՝ ծրագրերի պատասխանատ…
18/05/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ