Քննարկում Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ

Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայացավ մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի անդամների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄԿ թիվ 190 Կոնվենցիայի վավերացման հետ կապված հետագա գործողությունները, խնդիրները և ռազմավարությունները։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը ներկայացրեց արհմիությունների կողմից իրականացված աշխատանքները կոնվենցիայի վավերացման, ինչպես նաև առկա օրենսդրական բացերը, խնդիրները և խոչընդոտները։ 
Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ համագործակցությունը և ջանքերի մեկտեղումը անհրաժեշտ է Կոնվենցիայի լիարժեք կիրառման, խտրականություններից և ոտնձգություններից զերծ՝ կայուն և անվտանգ աշխատանքային միջավայր ունենալու համար։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ