Կայացավ ՀԱՄԿ-ի երիտասարդության հարցերով հանձնաժողովի նիստ

2023 թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդության հարցերով նորընտիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին երիտասարդական հանձնաժողովի 35 անդամներից 23-ը: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը:
Հանձնաժողովն իրականացրեց նախագահի և փոխնախագահների ընտրություն:
ՀԱՄԿ-ի երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուներ առաջադրվեցին Հակոբ Հակոբյանը (Առողջապահության աշխատողների արհմիությունների Ճյուղային Հանրապետական միություն) և Էդգար Չախոյանը (Բուհերի արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միություն): Փակ գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Էդգար Չախոյանը:
Բաց քվեարկությամբ փոխնախագահներ ընտրվեցին Էմմա Նազարյանը (Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միություն) և Ջոն Սիմոնյանը (Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միություն):
Ընտրությունների ավարտին ՀԱՄԿ-ի երիտասարդության հարցերով հանձնաժողովի նորընտիր նախագահ Է. Չախոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահութան համար և հավաստիացրեց, որ գալիք 5 տարիների ընթացքում հանձնաժողովն իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիությունների դերի ու նշանակության բարձրացմանը, ինչպես նաև նոր երիտասարդների ներգրավմանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը, ովքեր երիտասարդական հանձնաժողովին շնորհավորեցին կայացած ընտրությունների կապակցությամբ և մաղթեցին արդյունավետ աշխատանք:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ