Կայացավ ՀԱՄԿ-ի աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի նիստ

2023թ. հունվարի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի առաջին նիստը: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը:
Հանձնաժողովն իրականացրեց նախագահի և նախագահի տեղակալների ընտրություն:
ՀԱՄԿ-ի աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն առաջադրվեց Լիանա Ամիրաղյանը (Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միություն), ով բաց քվեարկության արդյունքում ընտրվեց միաձայն:
Բաց քվեարկությամբ նախագահի տեղակալներ ընտրվեցին Վահագն Մելիքյանը (Առողջապահության աշխատողների արհմիությունների Ճյուղային Հանրապետական միություն) և Վալյա Վարդանյանը (Կոմունալ - բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միություն):
Ընտրությունների ավարտին ՀԱՄԿ-ի աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի նորընտիր նախագահ Լ. Ամիրաղյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած վստահութան համար և հավաստիացրեց, որ հանձնաժողովն իր գործունեությամբ կաշխատի հնարավորինս նվազեցնել աշխատանքային իրավահարաբերություններում առկա  խտրականությունը և անհավասար վերաբերմունքը: Եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը, ովքեր աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովին շնորհավորեցին կայացած ընտրությունների կապակցությամբ և մաղթեցին արդյունավետ աշխատանք:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ