«Կանանց տնտեսական կարողությունների հզորացումը» թեմայով հանդիպում

 «Ինչպես համատեղել ընտանիքը և կարիերան», «Ինչպես պաշտպանվել խտրականության դրսևորումներից», «Գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց մարտահրավերները և խնդիները», «Մշակութային առանձնահատկություններ, կարծրատիպեր և կրթություն» հարցերը քննարկվեցին 2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացած ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Կանանց տնտեսական կարողությունների հզորացումը» թեմայով հանդիպմանը, որին մասնակցում էին ԵԱՀԿ տնտեսական հարցերի պատասխանատու Թերեզա Ալբանոն, ԵԱՀԿ փորձագետ/ խորհրդատու Ստեֆանո Վոլպիչելին, սոցիալական գործընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մասնակցեցին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը: ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալը կարևորեց կանանց իրազեկվածությունը, ֆինանսական անկախությունը և կրթական բարձր մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանանց աշխատաշուկայում լինել ավելի մրցունակ և պաշտպանված, իսկ արհմիությունները իրենց լիազորությունների շրջանակում կշարունակեն իրականացնել անհավասար վարձատրության և խտրականության այլ դրսևորումների նվազեցմանն ուղղված գործունեություն:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ