ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ

ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների կողմից առաջարկվող ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարը նպատակային օգտագործելու համար խորհրդակցեցինք նախագահության անդամների հետ: Նկատի ունենալով, որ նախորդ և այս տարի մեր անդամներից շատերն են մասնակցել ՀԱՄԿ-ի կողմից, արհմիութենական թեմաներով տարբեր սեմինարների, հաշվի առնելով միության անդամների առաջարկություններն ու ցանկությունները, որոշեցինք, այդ գումարը նպատակաուղղել երկու միջոցառումների կազմակերպմանը՝ այցելելով Հայաստանի տեսարժան վայրեր՝ միաժամանակ հետաքրքիր հանգստյան օրեր անցկացնել:
Այսպիսով, սեպտեմբերին կազմակերպեցինք էքսկուրսիա դեպի Դիլիջանի տեսարժան վայրեր՝ Հաղարծնի վանք, Գոշավանք, Պարզ լիճ: Մասնակիցների համար, երկու անգամ, հյուրասիրություն կազմակերպեցինք Դիլիջանի «Քեսաբ»  ռեստորանում:
Համաձայն ներկայացված ծրագրի՝ հոկտեմբերին ևս մեկ հետաքրքիր, հանգստյան օր կազմակերպեցինք ՃՀՄ անդամակցող կազմակերպություններից ներկայացուցիչների համար՝ այցելություն Խոր Վիրապ, այնուհետև էքսկուրսիա՝ դեպի գեղատեսիլ Վայոց Ձոր - Նորավանք: Օրվա ընթացքում եղանք Եղեգնաձորի շատ յուրահատուկ «Արենի -1 քարայր» թռչունների քարանձավում և իհարկե, կազմակերպվեց երկու անգամյա հյուրասիրություն մասնակիցների համար:
Կարծում ենք, որ հանգստյան օրերը բովանդակալից էին ու հիշարժան:  
Միջոցառումների համար կատարված լրացուցիչ ծախսերը կատարվել են ՃՀՄ միջոցներից:

ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ