Հայտարարություն

‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››
                                                              Սթիվ Ջոբս

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, քանի որ՝

- Աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը  և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։
- Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։
- Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի  այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։
- Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի, պայմաններում, ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը, անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողը շատ դեպքերում ստիպված է լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։
- Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս և գործատուներին կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում որտեղ աշխատում են անընդմեջ, տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրել։
- Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հակառակը անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը:

 Բացի այդ երկարատև աշխատանքային ժամերը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հոգեբանական և ֆիզիկական հոգնածության և լարվածության, որի արդյունքում ավելանում են աշխատավայրերում դժբախտ դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, և մասնագիտական հիվանդությունները․ մինչդեռ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»: 
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նույն աշխատանքն իրականացնել արագ և արդյունավետ։  Սա նշանակում է, որ աշխատելու համար անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ։
 Ինչ վերաբերում է ՀՆԱ -ի աճին՝ այն ավելի շատ պայմանավորված է ինտենսիվ միգրացիոն հոսքերով և արդյունավետ քաղաքականությամբ այդ ոլորտում և այլ գործընթացներով, քան տոնական, ոչ   աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
Արհմիությունները սատարում են այս նախագիծը, քանի որ պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի կենսամակարդակի բարձրացմանը, և առաջին հերթին պետք է հաշվի առնվի ՀՀ-ում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցությունը, այլ ոչ միայն բիզնեսի շահը։ 

 Ցանկացած բիզնես և տնտեսություն չի կարող զարգանալ առանց աշխատող մարդու, և ի վերջո, պետք է ընդունել, որ աշխատողը գործիք չէ և արժանի է արժանապատիվ աշխատանքային պայմանների և կյանքի։

 Միայն արժանապատիվ աշխատանքով ապրող և աշխատող քաղաքացիներն են կարող ապահովել պետության անվտանգությունը և կայունությունը, միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալական արդարություն։ Այս մոտեցումն այլընտրանք չունի։ 
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ