Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության Ուղերձը Հանրապետության թանգարանների աշխատողներին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Շնորհավո′ր ձեր տոնը, թանգարանների սիրելի և թանկագին աշխատողներ:
Այս դեպքում ձեզ վերաբերող թանկագին բառի մեջ ոչ մի  չափազանցություն չկա, քանի որ դուք շատ-շատ եք պետք մեր հասարակությանը. ձեր կատարած աշխատանքի նշանակությունն ու արժեքը դժվար է գերագնահատել:
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը՝ մասնագիտական այս տոնը, հավուր պատշաճի նշվում է մեր հանրապետության բոլոր թանգարաններում՝ ամփոփելով և ի մի բերելով ձեր կատարած աշխատանքը թանգարանային գործունեության ընթացիկ տարում: Իսկ այդ գործունեությունը, խիստ բազմաշերտ և բազմաբովանդակ լինելով, ծառայում է շատ մեծ մի նպատակի կյանքի կոչմանը, այն է՝ պահել , պահպանել, հետազոտել և հաջորդ սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային գանձերը: Իսկ դա անելու համար ինչ անհրաժեշտ գիտելիքներ, բարձր պատասխանատվություն, անսահման նվիրվածություն և ամենօրյա տքնաջան աշխատանք է պետք՝ գիտի ձեզնից յուրաքանչյուրը…
Ձեր կատարած աշխատանքի նշանակությունը մեկ բառով կարելի է համարել առաքելություն, որը միտված է մարդկանց իրազեկելուն ինքնության և աշխարհի ճանաչողությանը: Եվ այդ ամենի համար ձեզ միայն շնորհակալություն հայտնելը շատ քիչ է. դուք շատ ավելիին եք արժանի, որովհետև առանց որևէ ակնկալիքի՝ այդ դժվարին գործն  անում եք այնպիսի մեծ նվիրվածությամբ, ջանասիրությամբ և պատասխանատվությամբ, ինչպիսին կարող է անել միայն թանգարանի աշխատողը՝ դուք:
Ուստի ևս մեկ անգամ շնորհավո′ր ձեր տոնը, թանգարանների թանկագին աշխատողներ, և խորին շնորհակալություն ձեր  կատարած աշխատանքի համար:


Տեղեկույթ
2026թ. մայիսի 18-ին ‹‹Թանգարանների միջազգային օր›› մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության գործկոմի որոշմամբ թվով 12 թանգարանային աշխատողներ՝ Երևանից և տարբեր մարզերից, պարգևատրվեցին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության պատվոգրով և դրամական պարգևներով:
Ներկայացնում ենք մի շարք թանգարաններից (Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարան, Ավ. Իսահակյանի, Ար. Խաչատրյանի , Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարաններ) ստացված պարգևատրման արարողությունների լուսանկարների մի մասը և ՃՀՄ-ի նախագահի ուղերձը թանգարանների աշխատողներին:
 

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ